Ուխխխ, մի զորավարիդ նայի, ազգ իմ հայոց... Զորավար էլ չէ, այլ մեծն ինտելեկտուալ ու մտքի տիտանական թռիչքով կարող է համեմատվել միայն Գալուստ Գրիգորիչի հետ...
Մի էս գեներալ Սեյրան կոչեցյալի ցինիզմին նայեք, սրա խոսալը, սրա փաստարկները, սրա լոլոները... Ասում ա՝ էս ազգը հա էլ գնացել-եկել է, տեղը սթրվող չի, մայիսի 28-ն էլ ցեղասպանությունից փրկեց, ազատամարտիկների սոցիալական վիճակն էլ մի՜ քիչ թեթևացնելու համար օրենք են Գեներալ Մանվելի հետ ներկայացնելու... Հա, մեկ էլ վերջնականապես տապալեց, էն որ ասում ա՝ պետությունն ինչ ունի, էն էլ տալիս ա, էլ ի՞նչ եք ուզում...
Հատուկ սեյրանատիպ արարածների համար բացատրեմ, որ լավ կյանքից չի, որ էս ազգը գնացել ու էկել ա ու «տեղը չի սթրվել», ու առավել ևս էդ չի կարող նորմալ լինել: Դարերոով այսպես է եղել, որովհեետև դարերով տարբեր օտարազգի ու հայ սրիկաներ անելանելի պայմաններ են ստեղծել, որպեսզի հասարակ հայը հանգիստ կյանք չունենա իր երկրում...
Կամ իլլաքե էն Մանվելի տղուն նայե՜ք, մի դրա մուննաթի՜ն նայեք. լրագրոողին հարցնում ա, թե բա էս ո՞ւր էիք մինչև էդ, էս մարդիկ հա էլ զբաղվել են: Դե արի ու մինիմանվելին բացատրի, որ ընդունելի չի էդ ձև զբաղվելը, որի արդյունքում հազարավոր ազատամարտիկներ սոված են ու անիրավ, իսկ իրա պապա Մանվելն ու իրա պապայի հալալ ընկեր Սեյրանը միլիոնատերեր են...
Հա, շարունակելով գեներալ Սեյրանի միտքը, թե մայիսի 28-ին վերջ դրվեց ցեղասպանությանը, ստիպված եմ արձանագրել, որ եթե մայիսի 28-ը վերջ դրեց կարմիր ցեղասպանությանը, ապա որքան էլ ցավագին հնչի, սեպտեմբերի 21-ը սկիզբ դրեց սպիտակ ցեղասպանությանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/289756847827911?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել