Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ համաներումը տարածվելու է 6500 շահառուի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել