Թուրքիայի լեզվի խորհրդի նախագահ, լեզվաբան Շյուքրյու Աքալն իր հեռուստաելույթի ժամանակ պնդել է, որ հայերենը, վրացերենը և պարսկերենը զարգացել են թուրքական լեզվի ազդեցության տակ, և նշել, որ այդ լեզուներում շատ են թուրքական կամ թուրքական ծագում ունեցող բառեր: Նա մասնավորապես ասել է, որ թուրքերենում կա ընդամենը 27 հայերեն բառ, մինչդեռ, ըստ Աքալի, հայրենում կա 3000 փոխառություն թուրքերենից: Նա նաև օրինակ է բերել հայկական ազգանունները, որոնք ունեն թուրքական ծագում:

Ի դեպ, ազգանունների մասին ես վաղուց եմ սկսել խոսել ու հորդորել(ում), որ մարդիկ իրենց ազգանունները թարգմանեն և հայեցի դարձնեն։

Նալբանդյանը կարող է դառնալ Դարբինյան, Էքմեքչյանը՝ Հացագործյան, Սահաթչյանը՝ Ժամագործյան և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել