Ալավերդի քաղաքի՝ մետաղական կոմբինատի շուրջ գոյության փաստն արդեն հանցագործություն ա բնակչության դեմ։ Նույնիսկ Մալայզիայում են հասկացել, որ մետաղական կոմբինատները ճիշտ ա քաղաքներից դուրս կառուցել։ Հիմա վարչապետը անհանգիստ ա ալավերդցիների առողջությամբ, Շարմազանովը՝ աշխատատեղերով, տնտեսագետները՝ մետալուրգիայի ճակատագրով, Վալեքսը՝ իր եկամուտներով։ Ու բոլորն էլ ճիշտ են։ Ըստ իս, պետք ա դիտարկել՝ ինչքանով ա հնարավոր Ալավերդու բնակչության տեղափոխումն էդ քաղաքից Կիրովական։ Կստանաս լրացուցիչ 10-12 հազար բնակիչ հսկա պոտենցիալով քաղաքում, մարդկանց էդ դոմնան շնչելուց կփրկես, 600 հոգին էլ ավտոբուսով ամեն օր կգնան գործի ու հետ կգան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: