Կյանքն ավելի լավը դարձնելու համար պետք չէ սարեր շուռ տալ։ Բավական է լավ սովորություններ ձեռք բերել, որոնք քայլ առ քայլ ձեր օրն ավելի վառ ու լեցուն կդարձնեն։

Մենք ընտրել ենք մի քանի սովորություններ, որոնք կփոխեն ձեր կյանքն առանց մեծ ջանքեր գործադրելու։

  • Հեղուկ շատ խմեք։ Ամեն օր առավոտյան լիմոնով մեկ բաժակ գոլ ջուր խմեք։ Ձեր աշխատանքային սեղանի վրա միշտ մեկ շիշ ջուր պահեք։
  • Նախաճաշեք ձեր արթնանալու առաջին 30 րոպեի ընթացքում։
  • Հրաժարվեք գաջեթներից ձեր քնելուց կես ժամ առաջ։
  • Օրը սկսեք առավոտյան 10-15 րոպե մարմնամարզությամբ։
  • Պլանավորեք ձեր օրը։ Ծախսելով 15 րոպե պլանավորման վրա՝ դու օրական կշահեք մի քանի ժամ։
  • Պլանավորեք ձեր ամբողջ շաբաթ և կիրակի օրերը։ Այսպես դուք ավելի լավ կարող եք հետևել ձեր առաջընթացին։
  • Շատ կարդացեք։ Կարդացեք ցանկացած գրականություն։ Անընդհատ կարդացվող նոր ինֆորմացիան կլավացնի ձեր հիշողությունը։
  • Ձեր եկամտի 10%-ը ետ գցեք։
  • Սոված կամ տխուր խանութ մի գնացեք, հակառակ դեպքում անպետք գնումներից չեք խուսափի։
  • Ֆինանսական գրագիտության վերաբերյալ գրքեր կարդացեք։
  • Զանգեք ծնողներին և հին ընկերներին։
  • Նոր բաներ փորձարկեք։ Ամեն շաբաթ ձեզ համար պլանավորեք 2-3 նորույթ և իրականացրեք դա։
  • Լավ երաժշտություն լսեք։
  • Երազեք։ Երբ դուք պատկերացնում եք ձեր իդեալական կյանքը, դու մեծացնում եք դրա իրականանալու հավանականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել