Armsport.am-ը գրում է

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն օգնել է «Մանչեսթեր Սիթիին» և ՊՍԺ-ին խուսափել լուրջ պատժամիջոցներից, երբ զբաղեցրել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: 

Ըստ Football Leaks-ի հետաքննության՝ երկու ակումբներն էլ, որոնց սեփականատերերը Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդկանցից են, 2011-ից 2013 թվականներին լուրջ խնդիրներ են ունեցել բյուջեի հետ կապված:

Այդ խնդիրների պատճառով երկու ակումբներն էլ կարող էին պատժվել և նույնիսկ զրկվեին Չեմպիոնների լիգային մասնակցելուց: 

ՊՍԺ-ն Քաթարի տուրիզմի նախարարության հետ կնքած պայմանագրի պայմաններով 2011-ից 2013 թվականներին ստացել է տարեկան 215 մլն եվրո, իսկ ՈւԵՖԱ-ի կողմից վարձակալված փորձագետները գնահատել են պայմանագրի շուկայական իրական արժեքը 2,8 մլն եվրոյով:

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա ակումբի իրական վնասը 2011-ից 2013 թվականներին կազմել է 233 մլն եվրո, որը 5 անգամ ավելի է, քան Ֆինանսական ֆեյր փլեյի սահմանափակումը (45 մլն եվրո): Ինֆանտինոն տեղյակ է եղել խախտումների մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել