Չինաստանի Հունան նահանգի Նինսյան քաղաքում օրգաններ առևանգողների խումբ են բացահայտել: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:

Նրանց կասկածում են քաղաքային հիվանդանոցում մահացած տղամարդու աչքերը գողանալու մեջ: Կորուստը նկատել է հանգուցայի քույրը: Աչքերից մեկում բամբակ է եղել, իսկ մյուսում եղել է բժշկական գործիքը, որով հանել են աչքը:

Հաջորդ օրը ոստիկանությունը բերման է ենթարկել չորս կասկածյալի, ներառյալ՝ դիահերձարանի որոշ աշխատակիցների: Նրանցից երեքը գողությունից հետո Շաոյան քաղաք են մեկնել: Քննիչների կարծիքով՝ նրանք դավադրություն են կազմակերպել՝ օրգանները վաճառելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել