Ճապոնիայի հյուսիսարևելյան ափերի՝ Ռուսաստանի հետ ջրային սահմանի մոտ գտնվող փոքրիկ կղզին անհետացել է, հայտնում է The Guardian-ը:

Նշվում է, որ Էսանբե Հանակիտա Կոջիմա կոչվող կղզյակը բնակեցված չէր: Պարբերականը գրում է, որ այն անցել է ջրի տակ: Մասնագետները նավակով շրջել են տարածքում և կղզուց ոչ մի հետք չեն գտել:

Հայտնի է, որ Էսանբեն Ճապոնիային պատկանող 158 չբնակեցված կղզիներից մեկն էր, որը Հոկայդո կղզուց 500 մ հեռավորության վրա էր գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել