«ՀՀ դատավորների և նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջև կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը: 

Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ դիմել է նախագահին. «ԲԴԽ-ն ցանկանում էր մայրության արձակուրդը մեկնաբանել յուրովի, որը, սակայն, իրենց մոտ չստացվեց, և ես դրա դեմ պայքարեցի, բայց ԲԴԽ-ն չի ցանկանում հանձնվել և ուզում է շարունակել իր ապօրինությունները: Հիմա դրա կապակցությամբ ընդունել են մեկ այլ որոշում, որով նախատեսում են դատավորների նշանակման կամավորության սկզբունքով կարգ, որը հակասում է օրենքին»,- ասել է դատավորը:

Թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել