Նռան հյութի օգտակարությունն անհնար է չափազանցնել: Վերջերս Միգելյա Էռնանդեսի համալսարանի գիտնականները բացահայտումներ են արել՝ կապված այս զարմանալի հյութի հետ:
Պարզվել է, որ նռան հյութը կարող է փոխարինել էներգիային: Իսպանիայում այն պարտադիր տեղ է գտնում հեծանվորդների, դահուկորդների և այլ մարզաձևերի ներկայացուցիչների սննդակարգում: Ինչպես հաստատում են հետազոտությունները, նռան հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո և նպաստում մկանային առույգության արագ վերականգնմանը: Բացի այդ՝ նռան հյութը 15 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, հանգստացնում նյարդերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1786422411479870?notif_id=1541091308007039¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել