168.am-ը գրում է

Ամերիկացի դերասանուհի Նաոմի Ուոթսը նկարահանվելու է «Գահերի խաղը» ֆենթեզի սերիալի ապագա սփին-օֆֆում: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով HBO հեռուստաալիքը:

Ուոթսը դարձել է առաջին դերասանուհին, որը պաշտոնապես տեղ է գտել պրիկվելի դերասանական կազմում: Նրա դերն առայժմ չի բացահայտվում: HBO-ի ներկայացուցիչների խոսքով՝ նա մարմնավորելու է «խարիզմատիկ բարձրաշխարհիկ ազդեցիկ կնոջ»: Ուոթսի հերոսուհու անունը նույնպես գաղտնի է պահվում:

Պրիկվելի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից տասը հազար տարի առաջ, եւ ֆենթեզի սերիալի ոչ մի հերոս դրանում չի հայտնվի: Որպես նախագծի գործադիր պրոդյուսեր հանդես է եկել Ջեյն Գոլդմանը, որը գրող Ջորջ Մարտինի հետ համատեղ նաեւ զբաղվում է սցենարը գրելով:

50-ամյա Նաոմի Ուոթսը հայտնի Է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Մալհոլանդ Դրայվ», «Բերդմեն», «Նախշազարդված քողը», «21 գրամ», «Քինգ Քոնգ», «Զանգ-2», «Զվարճալի խաղեր» ժապավենները եւ «Դիվերգենտ»-ի սերիաները: «Գահերի խաղը» HBO ալիքով թողարկվում է 2011 թվականից: Սերիալի ութերորդ՝ եզրափակիչ մասի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Սեզոնի պրեմիերան պլանավորված է 2019 թվականի գարնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել