Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ:

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնահատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաև դատաքննության ընթացքում:

Ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել