Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենն անդրադարձել է շաբաթներ առաջ արած հայտարարությանը: Խորվաթ ֆուտբոլիստը նշել էր, որ ինքն աշխարհի լավագույն պաշտպանների հնգյակում է.

«Այո՛, ես ասել եմ, որ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն եմ, և դա այդպես է: Իհարկե, ինձ չսիրողները հակառակը կասեն, սակայն ես ավելացնելու ոչինչ չունեմ:

Ոչ ոք իդեալական չէ: Մարդիկ միշտ քեզ սխալների վրա են որսում և ուշադրություն չեն դարձնում լավ խաղիդ: Երբեմն մտածում եմ, որ արժանի չեմ նման ատելության:

Նայեք Ռամոսին: Նա ավելի շատ սխալներ է թույլ տալիս, քան ես, սակայն խաղում է «Ռեալում»: Երբեմն իմ բախտը պարզապես չի բերում: Երբ ես սխալներն եմ թույլ տալիս, թիմը պարտվում է, բայց չեմ հանձվում: Առանց սխալների հնարավոր չէ հաջողության հասնել:

Ես չեմ ասել, որ աշխարհի լավագույն պաշտպանն եմ, ասել եմ, որ լավագույնների հնգյակում եմ: Նշեք ևս մեկ ֆուտբոլիստի, ով նախ մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, ապա շաբաթներ անց խաղացել է աշխարհի առաջնության եզրափակչում:

Այո՛, իմ թիմերը պարտվել են այդ խաղերում, բայց կարծում եմ, որ ես արժանի եմ գովասանքի»,- ասել է Լովրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել