Aysor.am-ը գրում է.

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին:

Քննարկումների ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները` մասնավորապես նշելով.

«Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել