Հաճախ մենք երազում ենք որևէ հրաշքի մասին, որը մի ակնթաթում կլուծի մեր բոլոր խնդիրները։ Միշտ ինչ-որ մի բան սխալ է ընթանում, և շատ դժվար է գլուխ հանել դրանից։ Թվում է, թե ամեն ինչ մեր դեմ է ուղղված։ Մեր շուրջ բոլորը, ամեն ինչ վերածվել է սև ու սպիտակի, և մենք ցանկանում ենք, որ այդ ամենը շուտ վերջանա, բայց ժամանակը հնարավոր չէ արագացնել կամ առաջ տալ։

Այնպիսի երևույթը, ինչպիսին նեղվածությունն է, մեզ թույլ չի տալիս լիաթոք շնչել։ Մի խոսքով՝ այն շատ տհաճ զգացողություն է։ Բայց կարելի է ազատվել նեղվածությունից։ Դրա համար հարկավոր է հասկանալ նրա էությունը։ Դրա համար պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանք, բայց հանուն արդյունքի արժե չարչարվել։

Որտեղի՞ց է առաջանում նեղվածությունը

Նեղվածությունն առաջանում է այն ժամանակ, երբ ձեր հարազատ մարդու գործողությունը չի համապատասխանում ձեր սպասելիքներին։

  • Դուք սպասում եք, որ ձեր սիրելին ինքնուրույն կհասկանա, թե երբ է ձեզ օգնություն հարկավոր։
  • Դուք սպասում եք, որ ձեր ծնողներն օգնեն ձեզ, իսկ նրանք պատասխանում են, որ իրենց երեխաներին ինքնուրույն են մեծացրել։
  • Դուք սպասում եք, որ ձեր ընկերուհին ձեզ կհասկանա, բայց նա զբաղված է իր անձնական խնդիրներով։

Օրինակներ կարելի է շատ բերել, բայց նրանցից յուրաքանչյուրում առկա է չարդարացված սպասում և արդյունքում դառը հիասթափություն։ Միևնույն ժամանակ, որքան շատ են ձեր սպասելիքները, այնքան երկար է տևում ձեր նեղվածությունը։

Որտեղի՞ց են առաջանում սպասելիքները

Շատ հաճախ նեղացող մարդիկ ենթագիտակցորեն համարում են, որ բոլորն իրենց պարտական են։

  • Երեխաները պետք է լսեն իրենց ծնողներին և լավ սովորեն։
  • Ընկերները պետք է օգնեն դժվար պահերին։
  • Ծնողները պարտավոր են սիրել իրենց զավակներին և աջակցել նրանց։

Այս ամենը ձեզ ծանո՞թ է։

Եւ երբ իրադարձություները սկսում են ընթանալ ձեր սպասելիքներն հակառակ, սկսում եք ծանր հիասթափություն ապրել, հիասթափություն, որի պատճառը փնտրում ենք մեզանից դուրս, փնտրում ենք և գտնում՝ դժվար թե այդ պահին գիտակցելով, որ ինքներս մեզ ենք ցավ պատճառում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել