Մարդիկ հաճախ են քննարկում այն հարցը, թե ով է եղել ամենաազդեցիկ մարդը պատմության ընթացքում։ Ամեն մեկն այս հարցի շուրջ իր կարծիքն ունի, քանի որ մարդու ազդեցության չափումը բավականին սուբյեկտիվ մոտեցում է։ Պատմության ընթացքում շատ մարդիկ են եղել, ովքեր այս կամ այն կերպ ազդել են ինչ-որ գործընթացի վրա։ Դրանք եղել են հոգևոր գործիչներ, գիտնականներ և քաղաքական գործիչներ։

Այսօր մենք ձեզ կներկայացնենք 5 պատմական դեմքերի, ովքեր պատմության ընթացքում ամենազդեցիկներից են եղել։

Հիսուս Քրիստոս

Քրիստոնեությունը շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ կրոնը։ Երկրագնդի բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնյա է, այդ իսկ պատճառով էլ Հիսուս Քրիստոսին իրավացիորեն կարելի է համարել մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկը։

Իսահակ Նյուտոն

Պատմության ամենաազդեցիկ գիտնականներից մեկն, անկասկած, իսահակ Նյուտոնն է։ Նա է ուղենշել ժամանակակից գիտության զարգացման ուղիները։ Նա ուսուցիչ էր, գիտնական և հայտնագործող։ Նա է հայտնաբերել շարժման մասին օրենքը և ստեղծել անդրադարձնող մանրադիտակը։

Արսիտոտել

Նա համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ երեք փիլիսոփաներից մեկը, իսկ նրա ուսումնասիրությունները տարածված են ամբողջ աշխարհով մեկ։ Նրա ամենահայտնի աշակերտներից է եղել Ալեքսանդր Մակեդոնացին։

Արքիմեդ

Հույն մաթեմատիկոսը և հայտնագործողը համարվում է բոլոր ժամանակների ամենախելացի մարդկանցից մեկը։ Արքիմեդի սկզբունքը, որը բացատրում է, թե ինչու է նավը լողում, մինչև հիմա սովորեցնում են դպրոցներում։

Կոնֆուցիոս

Նա չինացի փիլիսոփա էր, ում մտքերն ազդել են Արևելքի շատ տիրակալների վրա։ Նա համարվում է չինական պատմության ամենակարևոր դեմքերից մեկը։ Նա բնութագրվում էր որպես ուսուցիչ, քաղաքական գործիչ և փիլիսոփա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել