Բրիտանուհի Գրեյս Նդաջոկիին 10 տարի շարունակ բժիշկները չեն կարողացել ճիշտ ախտորոշում անել, ինչի պատճառով նրա ներքին օրգանները ծածկվել են սպիներով՝ գրում է The Mirror-ը։

Կինը տառապում է համակարգային սկլերոդերմիա կոչվող աուտոիմունային հիվանդությամբ, որի ժամանակ օրգանիզմի բոլոր հյուսվածքները սկսում են կարծրանալ։ Հիվանդների 10 տոկոսը մահանում է 5 տարվա ընթացքում։

Առաջին անգամ կինը տարօրինակ ախտանշաններ է նկատել առաջին երեխայի ծնունդից հետո։ Նրա ձեռքերի և ոտքերի մատները գունատվում էին, սառչում և անշարժանում։ Բժիշկները դա բացատրում էին Ռեյնո հիվանդությամբ։ Երբ կինը սկսեց բողոքել որովայնի ցավերից, բժիշկները պարզապես խորհուրդ տվեցին ցավազրկող խմել և տաք պահել։

Բժիշկները առաջին անգամ ճիշտ ախտորոշում տվեցին 10 տարի անց, երբ կնոջը արդեն շնչարգելությամբ տեղափոխեցին հիվանդանոց։ Ռենտգենը ցույց տվեց սկլերոդերմիայի հետևանքով նրա օրգանիզմում տեի ունեցած անշրջելի փոփոխությունները։ Բժիշկները նրան անմիջապես քիմիաթերապիա նշանակեցին։

Այժմ 44-ամյա կինը անաշխատունակ է, երբեմն պարզապես չի կարողանում վեր կենալ անկողնուց և խուսափում է մարդկանց հետ շփվելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել