Armsport.am-ը գրում է.

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության՝ «Չելսիի» դեմ հանդիպումից առաջ հայտարարել է, որ եթե հաղթի նախկին թիմին, չի տոնի հաղթանակը.

«Ես չեմ տոնի, եթե մենք հաղթանակ տոնենք: Շատ հանգիստ կարող եմ զսպել էմոցիաներս, քանի որ անչափ հարգում եմ այս ակումբը: «Չելսիի» դարպասը խփածս գոլն էլ չեմ տոնել:

Ես նման բան չեմ անի անգամ միլիոն տարի անց: Առաջվա պես սիրում եմ «Չելսին» և թիմի երկրպագուներին: Հույս ունեմ՝ նրանց հետ կապս միշտ կպահպանվի: Որպես մարզիչ ևս հարգանք եմ տածում «Չելսիի» նկատմամբ:

Ես պետք է գնահատեմ այն ամենը, ինչ այս ակումբն արել է ինձ համար: Հպարտությամբ եմ վերադառնալու մի մարզադաշտ, որը 13 տարի շարունակ տուն եմ անվանել»,- Լեմպարդի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Հավելենք, որ «Չելսի»-«Դերբի Քաունթի» հանդիպումը կայանալու է այսօր, «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել