Տրամաբանորեն համաներում կարող է լինել, եթե կա համապատասխան դատավճիռ: Այլ խոսքով՝ չի կարելի ներում շնորհել որևէ կասկածյալի, որի դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է, և պարզ չէ՝ վերջնական դատավճռի համաձայն՝ ինչ աստիճանի հանցավորության մեջ է հիշյալը մեղադրվելու:
ԱԺ-ին ներկայացված համաներման օրենքի նախագծով Հայաստանը սահմանում է երկու միջազգային ռեկորդ:
ա) Համաներման օրենքով հատուկ կետ հատկացնելով «Սասնա ծռեր» խմբին՝ աշխարհում դառնում է առաջին երկիրը, որ ներում է շնորհում միջազգային բոլոր չափանիշներով ահաբեկչական ակտ իրականացրած խմբի անդամներին:
բ) Հիշյալ խմբի անդամներին համաներում է շնորհում այն պայմաններում, երբ չկան վերջնական դատավճիռներ:
Կառավարության կողմից ներկայացված համաներման առաջարկը՝ մասնավորապես կանխելով «Սասնա ծռեր» խմբի դատաքննության ընթացքը համարվում է դատական իշխանության աշխատանքներում գործադիրի միջամտություն՝ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը: