Մարդու ուղեղը համարվում է մարմնի ամենաառեղծվածային օրգանիզմը։ Այն ամենակարևոր ազդեցությունն է ունենում մարդու ինտելեկտի վրա։ Ուղեղը շատ բարդ կառուցվածք ունի։ Նրա ուսումնասիրության վրա գիտնականները տասնյակ տարիներ են ծախսում։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ ուղեղի մասին, որոնք ոչ բոլորը գիտեն։

1․ Ուղեղն ավելի շատ է էներգիա օգտագործում, քան մնացած օրգանները։ Ուղեղի աշխատանքի համար ծախսվում է թոքեր գնացող թթվածնի մոտավորապես 20%-ը, չնայած ուղեղի քաշը կազմում է մարդու մարմնի 2%-ը միայն։ Թթվածնի պակասի պատճառով մենք սկսում են զկրտալ, այդ պատճառով մեր ուղեղին ավելի շատ թթվածին է հասնում, և պահպանվում է մարդու առույգ կարգավիճակը։

2․ Մարդու ուղեղի զարգացումը վերջնականապես ավարտվում է 7 տարեկանում, իսկ վերջնականապես դադարում է աճել 18 տարեկանում, այդ պատճառով երեխաների մոտ ավելի հեշտ է լինում լեզու սովորել, քան մեծահասակների։

3․ Տղամարդկանց ուղեղն ավելի մեծ է, քան կանանց ուղեղը, սակայն կանայք իրենց ուղեղի ունակություններն ավելի ճիշտ են օգտագործում։

4․ Մարդու ուղեղում ցավի զգայարաններ չկան, և այն ոչ մի ցավ չի զգում։ Ցավային զգայարաններ կան ուղեղը պատող բարակ թաղանթի վրա, որը համարվում է ուղեղի վերին շերտը։ Հենց այս շերտի օգնությամբ էլ մենք զգում ենք բոլոր ցավերը։

5․ Մարդու ուղեղի նյարդային բջիջները վերականգնվելու հատկություն ունեն, չնայած մենք մանկուց սովոր ենք լսել հակառակ պնդումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ցողունային բջիջների բաժանման ժամանակ նեյտրոններ են առաջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել