Սիդնեյում բնակվող օրթոպեդ Քեյթ Մաքարթուրը մի քանի խորհուրդ է տվել նրա մասին, թե ինչպես պետք է քայլել բարձրակրունկներով, որպեսզի հարմար լինի՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Մաքարթուրի խոսքով՝ բարձրակրունկների վրա քայլելիս մարմնի քաշի 75%-ը ընկնում է ոտնաթաթերի վրա։ «Նրանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են հաղորդում ոսկորներին, մկաններին, հյուսվածքներին և մաշկին, ինչպես նաև ոտնաթաթերին և ծնկներին, ազդրերին և գոթկատեղին»,- ասում է բժիշկը։

Ցավից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս տնից դուրս գալուց առաջ որոշ ժամանակ տանը քայլել բարձրակրունկներով։ Եթե ոտքերը սովոր չեն բարձրակրունկների, պետք է ամեն օր որոշակի ժամանակ հատկացնել տանը դրանցով քայլելուն։ Նա նաև խորհուրդ է տվել բարձրակրունկ կոշիկ գնել օրվա երկրորդ կեսին, երբ ոտքերը բնականորեն մի քիչ ուռած վիճակում են․ դա հնարավորություն կտա ճիշտ չափսի կոշիկ ընտրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել