Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում նշանակվել են փողքաղաքապետներ։ Առաջին տեղակալը Հրաչյա Սարգսյանն է։ Քաղաքապետի տեղակալներ են նշանակվել Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Տիգրան Վիրաբյանը։ Վերջինս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է։ Մարությանի խոսքով՝ երկար ժամանակ՝ գրեթե մեկ ամիս, պահանջվեց՝ համոզելու Տիգրան Վիրաբյանին ընդունելու առաջարկը։
Մի հարց տվող լինի, թե Գյումրու թատրոնի տնօրենն ինչ գործ ունի Երևանի քաղաքապետի տեղակալի դերում, որ դեռ այդքան էլ համոզել է։
Լավ, մեկը չեղա՞վ՝ ձեզ ասի՝ բա էս քաղաքում կանայք չկա՞ն։
Հետո էլ ասում եք՝ քվոտա մի կիրառեք, արհեստական է։ Բա ի՞նչ անենք, կարծես թե անտեսանելի ենք, գոնե ԸՕ-ում ամրագրված լինի, որ նման սեռ կա, անունը՝ կին։
Ու խորը կասկածներ ունեմ, որ նոր ԸՕ-ի քվեարկությունն էլ հենց կանանց քվոտան չբարձրացնելու համար տապալեցին․․․
Օֆ, արդեն ձանձրացել եմ, հեղափոխական գաղափարների ու սկզբունքների անկումը տեսնելուց։
Գնամ գյուղում չիր սարքեմ, լավ չի՞․․․