Մայքլ Գելբն անհատի զարգացմանն ուղղված մի շարք գրքերի հեղինակ է։ Նա նաև ուսումնասիրել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերը և բացահայտել է նրա հանճարեղության մի շարք գաղտնիքներ, որոնք կօգնեն ձեզ բացահատել ձեզ պոտենցիալը և դառնալ ավելի հնարամիտ։

1. Հետաքրքրասիրություն

Հետաքրքրասիրությունը մարդու բնական տաղանդներից մեկն է։ «Ինչո՞ւ է երկինքը կապույտ», «Որտեղի՞ց է սկսվում ծիածանը», «Ինչո՞ւ է ձյուն գալիս» ահա նմանատիպ հարցեր է տալիս երեխան։ Նրանք այս կերպ սկսում են ճանաչել աշխարհը։ Հետո, ըստ Գելբի, երեխան կորցնում է իր հետաքրքրությունը, քանի որ գնում է դպրոց և ստանում է բոլոր հարցերի պատասխանները, իմանում է նաև, որ պատասխաններն ավելի կարևոր են, քան հարցերը։ Իսկ հանճարները մանուկների պես շարունակում են հետաքրքրասեր մնալ։

Մի դադարեք հարցեր տալուց։ Պատասխաններ փնտրելու միջոցով է մարդկությունը առաջ շարժվում։

2․ Անկախ մտածելակերպ

Ստեղծագործելու համար ուղղակի անհրաժեշտ է բազմակարծությունը։ Տարիների ընթացքում ամեն մեկի մոտ ձևավորվում է իր կարծիքը։ Թվում է, թե սրա մեջ վատ բան չկա։ Բայց խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում մարդն իրեն շրջապատում է ինֆորմացիայի միայն այն աղբյուրներով, որոնք չեն հակասում սեփական կարծիքին։

Ըստ Գելբի՝ ստեղծագործելու համար անհրաժեշտ են տարբեր տեսակետներ։ Սա օգնում է մտածողության անկախացմանը։

3. Սուր զգացմունքներ

Իտալացիների մոտ կա մի արտահայտություն՝ la dolce vita, որը նշանակում «քաղցր կյանք»։ Ֆրանսիացիների մոտ շատ տարածված է de vivre արտահայտությունը, որը նշանակում է «ուրախանալ կյանքով»։ Ամերիկայում ասում են happy hour՝ «երջանկության ժամ»։ Բոլոր այս արտահայտությունները բնութագրում են պահը որսալու և այն վայելելու կարողությունները։

Ստեղծագործելու համար շատ կարևոր է մանրուքների հանդեպ ուշադրությունը, զգալ պահը և վայելել այն։ Այս ամենը շատերի մոտ է բացակայում ժամանակակից աշխարհում։ Ըստ Գելբի՝ գեղեցիկը տեսնել են սովորեցնում երաժշտությունը, արվեստը, բանաստեղծությունը անգամ լավ գինին կամ շոկոլադը։

4. Անորոշություն

Անորոշությունը վախեցնում է։ Մարդիկ շատ հաճախ խուսափում են նոր երևույթներից, քանի որ չգիտեն, թե ինչպես պետք է դրսևորեն իրենց։ Սակայն անորոշության պայմաններում վստահության դրսևորումը ստեղծագործելու լավագույն բաղադրիչներից է։

Գելբի խոսքերով՝ ստեղծագործելու իմաստը նոր բաներ բացելու մեջ է։ Եթե ամեն օր անես միայն այն, ինչին սովոր ես, երբեք չես կարող ստեղծագործել։

5. Տրամաբանություն և երևակայություն

Համարվում է, որ ուղեղի աջ կիսագունդը պատասխանատու է հնարամտության համար, իսկ ձախը՝ վերլուծական մտածելակերպի համար։ Որպես կանոն, մարդու մոտ զարգացած է լինում կա՛մ մեկը, կա՛մ էլ մյուսը։ Բայց այսօր նոր գաղափարներ ստեղծելու համար պետք է գործի դնել ուղեղի երկու հատվածներն էլ։

Ինչպե՞ս դա անել։ Գելբն առաջարկում է նկարել։ Փորձեք թղթի վրա պատկերել ձեր մտքերը։ Ստացված նկարն ինչի՞ հետ եք ասոցացնում, ի՞նչն է պակասում այնտեղ կամ ընդհակառակը՝ ի՞նչն է ավելորդ։ Ինչպե՞ս այն կարելի է օգտագործել կյանքում։ Հորինեք և վերլուծեք, այդ պարագայում ձեր ուղեղը կաշխատի 100%-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել