Aysor.am-ը գրում է․
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդես են գալիս Միջուկային զենքի արգելման պայմանագրի (ՄԶԱՊ) դեմ և այն չեն ստորագրի, ասված է այդ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում:
 
«Հայտարարում ենք Միջուկային զենքի արգելման պայմանագիրը մեր կողմից չընդունելու մասին: Մենք հաստատակամորեն կարծում ենք, որ առանց միջուկային զենքի խաղաղության հասնելու լավագույն միջոցը փուլային գործընթացն է, որը հաշվի է առնում միջազգային անվտանգության բնագավառի իրադրությունը: Միջուկային զենքի նկատմամբ այս ստուգված մոտեցումը տվել է շոշափելի արդյունքներ, ներառյալ միջուկային զենքի համաշխարային զինանոցների Էական կրճատումները», - նշված է փաստաթղթում:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել