Դանակներով զինված ութ հոգանոց ավազակախումբը սխալ զոհ է ընտրել, երբ փորձել է հարձակվել մարտարվեստի մարզիչի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Անգլիայում, Էսեքս քաղաքում։ Այդ օրը 22-ամյա Լուիս Նիքոլսոնը փողոցով հանգիստ քայլելիս է եղել, երբ տղամարդկանց մի խումբ նրանից պահանջել է իր հեռախոսը։ Մարզիկը սակայն հրաժարվել է, այդ ժամանակ հանցագործները հարձակվել են նրա վրա,– հաղորդում է The Sun-ը։

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի նրանք վախենան։ Ես նույնիսկ հաջողացրեցի երկուսի դեմքին հարվածել, նրանք գետին տապալվեցին։ Մարտը ընդամենը երկու րոպե տևեց, երբ նրանք հանեցին դանակները և սկսեցին ինձ հարվածել»,– պատմել է Լուիս Նիքոլսոնը։

Լուիսը փորձել է այնպես անել, որպեսզի ծեծկռտուքը ավելի մարդաշատ վայր տեղափոխվի, որտեղ նրան օգնության կհասնեին։ Արդյունքում նա մոտ 100 մետր ճանապարհ է հաղթահարել, որպեսզի հասնի մետալուրգիական գործարանին, որտեղ ինքը մարտարվեստ էր դասավանդում։ Մարզիկը սկսել է կանչել բանվորներին, որպեսզի նրանք ոստիկանություն կանչեն։ Այդ ընթացքում հանցագործները հասցրել են փախչել։

«Ես առանց որևէ կասկածի պետք է փաստեմ, որ մարտարվեստը փրկեց իմ կյանքը։ Ես այստեղ չէի լինի, եթե չկարողանայի հակառակորդին պահել տարածության վրա։ Սակայն չեմ կարող ասել, որ ողջ մնալու համար դա լրիվ բավարար է»,– ասում է Լուիսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել