Կանադայում Գուելֆի համալսարանի գիտնականները պարզել են, որ Երկրի վրա բավարար չափով մրգեր և բանջարեղեն չի աճեցվում՝ բոլոր մարդկանց համար առողջ սնունդ ապահովելու նպատակով: 

Պարզվել է, որ սննդային արդյունաբերությունն արտադրում է մեծ քանակությամբ հատիկեղեն, ճարպեր և շաքարավազ, սակայն մրգեր, բանջարեղեն և սպիտակուցային մթերքները բավարար չեն բնակչության պահանջարկը բավարարելու համար:

Նշվում է, որ յուրաքանչյուր մարդու սննդակարգ պետք  է բաղկացած լինի 50 տոկոսով մրգերից ու բանջարեղենից, 25 տոկոսով հատիկեղենից, ևս 25 տոկոսով՝ սպիտակուցներից, ճարպերից և կաթնամթերքից:

Գիտնականները հանգել են եզրակացության, որ այժմ յուրաքաչյուր մարդու համար հացահատիկի 12 չափաբաժին է արտադրվում՝ անհրաժեշտ ութի փոխարեն, մրգերի և բանջարեղենի հինգ չափաբաժին՝ անհրաժեշտ 15-ի փոխարեն, մեկի փոխարեն երեք չափաբաժին յուղ և այլ ճարպային մթերքներ և երեք չափաբաժին սպիտակուց՝ հինգի փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել