Բազմաթիվ գնորդների բողոքներից հետո գերմանական սպորտային հագուստ արտադրող Adidas ընկերությունը մանկական լողազգեստների խմբաքանակ է հետ կանչել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ըստ ծնողների, որոնց երեխաները այդ նորաոճ լողազգեստով այցելել են լողավազան, ապրանքանիշի երեք բրենդային սպիտակ շերտերը ջրի հետ շփումից անսպասելի պոկվել են լողազգեստից:

Փորձաքննությունը ընթացքում պարզել է, որ այդ լողազգեստները վտանգավոր են կյանքի համար, քանի որ այդ առանձնացված տարրերը կարող են կառչել այլ երեխաների զգեստների կամ ջրում գտնվող օտար օբյեկտների:

«Անվտանգության ապահովման նպատակով մենք «հետ ենք կանչում» երեխաների և մինչև 14 տարեկան դեռահասների համար նախատեսված լողազգեստների ամբողջ տեսականին: Հաճախորդի անվտանգությունը մեր առաջնային խնդիրն է: Ներողություն խնդրելով անհարմարության համար, մենք շարունակում ենք աշխատել արտադրանքի որակի բարելավման ուղղությամբ»,- մեկնաբանելով իրավիճակը ասել է Adidas-ի փոխնախագահ Հարալդ Հաբերմենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել