Armlur.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է, թե՞ օրինաչափություն: Ամեն անգամ ընդվզելով առողջապահության նախարարների Պետպատվերը կամայականորեն վերաբաշխելու դեմ, որն ի հաշիվ ուրիշների ուղղվում էր դեպի իրենց սեփական բիզնեսները, առնչվում էինք զարմանալի զուգադիպությունների:

Ժամանակին դրանք հասնում էին զավեշտի. շտապօգնության մեքենաներին արգելվում էր «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի հարակից փողոցով երթևեկելը, Պետգույքը պահանջում էր ազատել վարձակալած տարածքները, նոր տարածքում 6 ամիս լիցենզիա չէր տրամադրվում, ինչի հետևանքով մեր վնասները գերազանցում էին 100 մլն դրամը, իսկ պարտքերի պատճառով ՊԵԿ-ը արգելանք էր դնում մեր հաշիվներին: Բայց չէ որ մենք արել էինք մոտ 1 մլն դոլարի ներդրում և ունեինք վարկը սպասարկելու խնդիր:

Դրան զուգահեռ իջեցվում էին Պետպատվերի պայմանագրային գները՝ ինքնարժեքին մոտեցնելու պատրվակով և այլևս 10 տարի չինդեքսավորվելով նրանք հավասարվում էին ինքնարժեքին:

Այդ ֆոնին մոտ 2 տարի առաջ անսպասելիորեն՝ շրջանցելով ինքնարժեքի հաշվարկները, գները նվազեցվեցին ևս 30%-ով՝ ելնելով իբրև շուկայի պահանջներից։ Կասկածներ կային, որ դրանով նախարարի ապահովագրական ընկերության համար այլ տնտեսվարողների հաշվին շահույթ ունենալու հիմքեր ստեղծվեցին:

Միաժամանակ, որպես Պետպատվերի անբաժանելի մաս, մեզ հրամցվեցին կարտելային համաձայնագրին նմանվող անսակարկելի նույնատիպ ապահովագրական պայմանագրեր: Քանի որ նախարարության գրեթե ողջ աշխատակազմը վերածվել էր ապահովագրական գործակալների, մեր բողոքները մնում էին անպտուղ, իսկ որպես ռադիոլոգիայի գլխավոր մասնագետ նախարարի հետ հանդիպելու բազմաթիվ փորձերս՝ ապարդյուն: Մեր բողոքներից քիչ անց հետևեց պատժամիջոց: Միգուցե զուգադիպություն էր, և պատճառը ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետամուտ լինելն էր: Բոլոր դեպքերում անսպասելի տեղեկացանք, որ այլևս գլխավոր մասնագետ չեմ: Փա՜ռք Աստծո, այս անգամ թեթև պրծանք:

Մինչ այդ Հայաստանի առողջապահություն առաջին անգամ ներմուծվել և մրցակիցների դեմ կիրառվել էր սև փիարի մեթոդը, ազգաբնակչությանը մոլորեցնող ծուղակային «մատչելի» գնագոյացումը և ջունգլիների օրենքներին բնորոշ ագրեսիվ մարքեթինգը: Նույն ոճով որպես նորարարություն՝ հավանաբար մրցակիցներին շուկայից դուրս մղելու նպատակով, տարբեր գերատեսչություններ նամակներ էին ստանում, որոնց հետքերով զանազան ստուգող և վերահսկիչ կազմակերպություններ մեկը մյուսի հետևից «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ից անհեթեթ բացատրություններ էին պահանջում: Չբավարարվելով այս ամենով՝ նոր նախարարը վերջերս ևս 30%-ով մեր մասով իջեցրեց Պետպատվերի փոխհատուցման գները, որոնք ի դեպ իր կողմից նախկինում բողոքարկվում էին: Ի՞նչ մի հանցանք էր, որ համարձակվեցինք դրա համար քննադատել նախարարությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել