Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Գոռ Համբարձումյանն այժմ նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Նռան հատիկ» հեռուստասերիալում, որն արդեն մեկ տարուց ավել է, ինչ եթերում է: Իր համար նոր, բայց արդեն երկար ժամանակ գործող թիմում ընդգրկվելու ու ինտեգրվելու, ինչպես նաեւ սիրելիի մասին Գոռը պատմել է Life.panorama.am-ին:

««Նռան հատիկ» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ստեղծագործական կազմի կողմից, եւ քանի որ այն ինձ բավականին հետաքրքրեց, ուստի դրական  պատասխան տալու համար երկար ժամանակ չպահանջվեց»,- նշեց նա:

«Նռան հատիկը» կարծես թե մոտենում է ավարտին, հարցին, թե որն է լինելու Գոռի կերպարի ներգործությունը այս հեռուստասերիալում, պատասխանեց.

«Իսկապես, նախագիծը մոտենում է իր տրամաբանական ավարտին, բայց պետք է նշեմ, որ կերպարը, որին մարմնավորում եմ, մեծ աշխատանք ունի անելու: Հետաքրքիր հանգուցալուծում է սպասվում: Կերպարս՝ Քաջոն, վրեժի ծարավով է լցված: Թեեւ նա բացասական կերպար է, բայց ունի հետաքրքիր բնավորության գծեր, նաեւ մի քիչ ցինիզմ, իսկ ընդհանուր առմամբ՝ նա գունավոր կերպար է, որի հետ կապված բացահայտումներին հեռուստադիտողը կծանոթանա՝ սերիալին հետեւելով»:

Գոռի խոսքով՝ այս թիմն իր համար նոր չէ, նախկինում բոլորին էլ ծանոթ է եղել այլ նախագծերից:

«Արդեն գործող թիմում ընդգրկվելու հարց չի եղել, քանի որ բոլորի հետ էլ հասցրել եմ նախկինում աշխատել ու ընկերանալ: Այս իմաստով բարդություններ չեն եղել եւ հույս ունեմ՝ չեն էլ լինի: Բայց առաջին անգամ եմ աշխատում սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ, ով շատ հետաքրքիր ու ներկայիս հանդիսատեսի քմահաճույքներին շատ լավ տիրապետող անձնավորություն է: Ասածներս փաստում  են նրա նախագծերի վարկանիշերը եւ դրանց երկարատեւությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել