Տղամարդը, ով փորձել է մուտք գործել կառավարության շենք, 1975 թ ծնված է, Aysor.am- ի հետ զրույցում ասաց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը։

«Փորձել է մուտք գործել ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից», - ասաց նա:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Այն է՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Սամսոն Գալստյանն ասաց, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել