1. Երեխայի հետ Ձեր հարաբերություններում պահպանեք «դրական մոդելը»: Գովե՛ք նրան բոլոր այն դեպքերում, երբ նա դրան արժանացել է՝ ընդգծելով անգամ ամենաչնչին հաջողությունները: Հիշեք, որ գերակտիվ երեխաներն անտեսում են նկատողություններն ու դիտողությունները, սակայն զգայուն են նվազագույն գովասանքի հանդեպ:
2. Մի՛ դիմեք ֆիզիկական պատժին: Երեխայի հետ Ձեր հարաբերությունները պետք է հիմնվեն վստահության, այլ ոչ թե վախի վրա: Նա միշտ պետք է զգա Ձեր օգնությունն ու աջակցությունը: Միասին լուծեք ծագող դժվարությունները:
3. Հաճախ ասեք «այո», խուսափեք «ոչ» և «չի կարելի» բառերից:
4. Նրան հանձնարարեք այն տնային գործերի մի մասը, որոնք անհրաժեշտ է կատարել ամեն օր, և ոչ մի դեպքում դրանք իր փոխարեն մի՛ կատարեք:
5. Ինքնահսկողության օրագիր պահեք և երեխայի հետ միասին նշեք դրանում իր հաջողությունները՝ տանն ու դպրոցում: Մոտավոր սյունյակները՝ տնային պարտականությունների կատարում, ուսուցում դպրոցում, տնային աշխատանքների կատարում և այլն:
6. Ներդրեք պարգևատրման բալային կամ նշանային համակարգ. յուրաքանչյուր լավ արարք նշեք աստղիկով, իսկ դրանց որոշակի քանակի համար պարգևատրեք խաղալիքով, քաղցրավենիքով, ճամփորդությամբ կամ նրա համար հաճելի որևէ այլ բանով:
7. Խուսափեք երեխային չափազանցված կամ, հակառակը, նվազեցված պահանջներ ներկայացնելուց: Աշխատեք երեխայի առջև դնել իր ունակություններին համապատասխան խնդիրներ:
8. Երեխայի համար սահմանեք վարքի շրջանակ՝ ինչ է կարելի և ինչ չի կարելի: Ամենաթողությունը միանշանակ ոչ մի օգուտ չի բերի: Չնայած որոշակի թերությունների առկայության` գերակտիվ երեխաները պետք է կարողանան հաղթահարել բոլոր աճող երեխաների համար սովորական հանդիսացող խնդիրները: Այս երեխաները մյուսների հանդեպ կիրառվող պահանջներից հեռու պահվելու կարիք չունեն:
9. Նրան մի՛պարտադրեք կոպիտ կանոններ: Ձեր հրահանգները պետք է ցուցումներ լինեն, այլ ոչ թե հրամաններ: Պահանջեք կատարել այն կանոնները, որոնք վերաբերում են իր անվտանգությանն ու առողջությանը, մնացածի դեպքում այդքան բծախնդիր մի՛ եղեք:
10. Ձեր երեխայի անհնազանդ պահվածքը Ձեր ուշադրությունը գրավելու նրա միջոցն է: Նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք՝ խաղացեք, կարդացեք, սովորեցրեք, թե ինչպես ճիշտ շփվել այլ մարդկանց հետ, ինչպես իրեն պահել հասարակական վայրերում, ինչպես փողոցն անցնել և այլն:
11. Տանը պահպանեք օրվա ստույգ ռեժիմը: Սննդի ընդունումը, խաղերը, զբոսանքները, քնի անցնելը պետք է ամեն օր տեղի ունենան միևնույն ժամին: Պարգևատրեք երեխային կանոններին հետևելու համար:
12. Տանը երեխայի համար պետք է ստեղծել հանգիստ մթնոլորտ: Իդեալական կլիներ նրան առանձին սենյակ տրամադրելը: Այնտեղ պետք է լինի ուշադրությունը շեղող իրերի նվազագույն քանակ: Ընտրեք ոչ վառ գույնի պաստառներ, նախընտրելի է՝ երկնագույն:
13. Եթե երեխայի համար դժվար է սովորելը, ապա նրանից մի պահանջեք բարձր գնահատականներ բոլոր առարկաներից: Բավական է լավ գնահատականներ ունենալ 2-3 առարկաներից:
14. Ստեղծեք աշխատանքի համար համապատասխան պայմաններ: Երեխան պետք է ունենա իր անկյունը, դասերի ժամանակ չպետք է լինի ուշարդությունը շեղող ոչինչ:
15. Հնարավորինս խուսափեք մարդկանց մեծ բազմությունից: Խանութներում, շուկաներում և նման այլ վայրերում գտնվելը երեխայի վրա թողնում է գրգռիչ ազդեցություն:
16. Երեխային զերծ պահեք գերհոգնածությունից, քանի որ դա բերում է ինքնակառավարման անկմանն ու շարժողական աշխուժության աճին: Նրան թույլ մի տվեք երկար ժամանակով նստել հեռուստացույցի առջև:
17. Աշխատեք, որ երեխան միշտ լիարժեք քնի: Քնի պակասը բերում է ուշադրության և ինքնակառավարման վատթարացման: Օրվա վերջում երեխան դառնում է անկառավարելի:
18. Երեխայի մոտ զարգացրեք գիտակցված արգելակումը, սովորեցրեք վերահսկել ինքն իրեն: Նախքան ինչ-որ բան անելը թող հաշվի 10-ից 1-ը:
19. Հիշե՛ք՝ Ձեր հանգստությունը երեխայի համար լավագույն օրինակն է:
20. Երեխային ավելի շատ հնարավորություն տվեք ծախսելու ավելորդ էներգիան: Օգտակար է ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը մաքուր օդին՝ երկար զբոսանքները, վազքը, սպորտային պարապմունքները:
21. Երեխայի մոտ ինչ-որ զբաղմունքի հանդեպ հետաքրքրություն ձևավորեք: Նրա համար կարևոր է ինչ-որ բնագավառում իրեն կարող և ունակ զգալը: Խնդիրը՝ գտնել այն զբաղմունքները, որոնք «կհաջողվեին» երեխային և կբարձրացնեին նրա ինքնավստահությունը: Սակայն պետք չէ նրան գերծանրաբեռնել այնպիսի զբաղմունքներով, որոնք ազդում են հատկապես հիշողության և ուշադրության վրա:
Աղբյուրը