Ներկայացնում ենք Ջորջ Ասանին, ում աղջիկը մահացավ ժամացույցի փոքր մարտկոցը կուլ տալու հետևանքով, թեև ողբերգությունը կանխագուշակող ոչ մի նշան չկար:
Հիմա նա խոսում է այդ մասին՝ ուրիշների երեխաներին փրկելու համար…
Ասանի 2 տարեկան դուստրը՝ Ֆրանչեսկան, սովորական մարտկոց կուլ տվեց: Երեխան չսկսեց խեղդվել չհազաց: Ամեն ինչ տեղի ունեցավ լուռ և սարսափելի:
Մետաղը սկսեց ժանգոտվել և ներքին արնահոսություն առաջացրեց, որից Ֆրանչեսկան մահացավ:
«Ինձ համար դժվար է աղջկաս մասին խոսել: Կորուստը թարմ է, և ես զգում եմ իմ մեղքը: Ցավոք, մենք ոչ մի կասկածելի բան չնկատեցինք»:
Այդպիսի մարտկոցներ օգտագործվում են ժամացույցների, բացիկների, լսողական սարքերի, МР3-ի, խաղալիքների, հեռակառավարման վահանակների մեջ, երեխայի համար դժվար չի լինի այդպիսի մարտկոց գտնելը:
Միայն 2014 թ. ԱՄՆ-ում արձանագրվել է փոքր մարտկոցներ կուլ տալու 3400 դեպք:
Եթե նույնիսկ ամենափոքր կասկած ունեք, որ փոքրիկը կարող էր կուլ տալ, գնացեք ռենտգենի: Այդ մարտկոցը կարող է երկու ժամում սպանել երեխային:
Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը
Բոլոր պահեստային մարտկոցները երեխայի տեսադաշտից հեռու պահեք, նրա հասակից բարձր տեղ ամուր փակվող տարայում:
Մարտկոցները, որպես կանոն, հերմետիկ փաթեթով են վաճառվում, ուստի դրանք առանց անհրաժեշտության չբացեք:
Մի գնեք թույլ պաշտպանիչ կափարիչով էժան խաղալիքներ: Որակյալ խաղալիքի միջից երեխան չի կարողանա հանել մարտկոցը:
Ձեր երխաներին բացատրեք՝ ինչ վտանգ են ներկայացնում փոքր մարտկոցները:
Հիշեք, որ նույնիսկ չաշխատող մարտկոցը կարող է վտանգավոր լինել: