Հոկտեմբերի 27-ի ողբերգության 19-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի այգում 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի այսօր մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորները, ԱԺ աշխատակազմը ծաղիկներ խոնարհեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված գործիչների հիշատակին:

Հիշատակի արարողությանը ներկա էին նաև զոհված պետական գործիչների հարազատները, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, և նրանց ընտանիքի այլ անդամներ:

Նշենք, որ 19 տարի առաջ՝ 1999թ-ին հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել