«Մութ ամպեր են կուտակվել մանկա­պատանեկան ամսագրերի գլխին: ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի տեսադաշ­տում են հայտնվել 7 մանկապա­տանեկան ամսագրերը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նա­խարարի ԺՊ-ն հանդիպել է ամսագրե­րի խմբագիրների հետ: Իսկ մինչ այդ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում դպրոցների և մանկապար­տեզների սաների ծնողներից հետաքրքրվել է՝ ծանո՞թ են արդյոք «Լու­սապսակ», «Խատուտիկ», «Փերի», «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Խաբարբ­զիկ», «Կանչ» մանկապատանեկան ամսագրերին կամ թերթերին: 

Նրա խոսքերով՝ այս պարբերականներին պետբյուջեից վճարվում է 44 մլն դրամ. «Ըստ էության՝ ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք, բայց արդյունավե­տության հարցում կան վերապահում­ներ»-գրել է նա: 

«Ժողովուրդ» օրաթեր­թն այս թեմայի շուրջ զրուցեց «Փերի» ամսագրի խմբագիր Էլմիրա Բալասանյանի հետ. «Սյունիքի մարզի միակ ման­կական թերթն է, ունի լրիվ սպառում: Վճարում են 100 դրամ, բայց թերթի ինքնարժեքը շատ ավելին է»: Հարցին՝ կփակվի՞ արդյոք ամսագիրը, նա արձա­գանքեց. «Եթե նույնիսկ չտան սուբսիդավորում, սյունեցին ընթերցասեր է, գիր ու գրականություն սիրող, նա չի թողնի երբեք, որ իր թերթը փակվի: Ան­ձամբ ես՝ որպես խմբագիր-տնօրեն, կգտնեմ այլ հնարավորություններ և թերթը կպահեմ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել