Լուսանկարիչ Ռիկարդո Ռամոսն այցելել է պորտուգալական Թրազ-ուշ-Մոնտիշ նահանգում գտնվող գյուղերից մեկը, որտեղ մնացել է ընդամենը 10 բնակիչ։ Ծեր բնակիչներն այստեղ ապրում են առանց ժամանակակից տեխնոլոգիաների և ժամանակի մեծ մասն անց են կացնում պատուհանից դուրս նայելով։
Ռամոսը ցանկանում էր ցույց տալ ծեր բնակիչների միայնակությունն ու աշխարհից կտրված լինելը։ Նա լուսանկարելուց հետո հասկացել է, որ նրանց փոքրիկ տները բավականին հարմարավետ են, իսկ նրանց կյանքը լեցուն է բազմաթիվ հետաքրքիր պատմություններով, որոնք կարելի է ժամերով լսել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել