Երբ կարագը փոխարինում էր յուղանման զանգվածին, ուրեմն տոն էր, իսկ երբ ծածկում էր գարին, ուրեմն կարևոր տոն էր: Մայիսի 28-ին մեր զորամասում ճաշի ժամանակ կարագը պատիվ էր ունենում ծածկել ոչ միայն գարին, այլև հնդկաձավարը, ինչը ուղղակի ահազանգ էր, որ զորամասում էս տոնական օրով վերևից մարդ կա:
Մինչ նախարարության մարդը կգար ճաշարան, հայտնվում էր կամանդիրը և փորձում էր ցույց տալ, որ ինքը մեզանից մեկն է, ինչը սկսվում էր մեր աչքի առաջ հրամկազմին հաթաթա տալով և զինվորի հացը գողացողին մայր հայհոյելով:
Եվ իրոք, կամանդիրի ադյուտանտը պատմում էր, որ մայիսի 28-ին ինքը ճաշարանը փակվելուց հետո ավանդական գրեչկան և կարագը պահեստից չէր տանում վերջինիս վիլիս: Այդ օրն սահմանափակվում էր միայն մսով: Ես մի տեսակ սիրում էի մեր կամանդիրին, նա գողանում էր խղճով, և համառ շշուկներ էին պտտվում, որ կամանդիրը տեղյակ չէ, թե ինչպես են հրազդանցիներն ու իջևանցիները դաժան ծեծի ենթարկել մի քանի լենինականցու, որոնք մեր չաստի ընդդիմությունն էին կազմում այսօրվա չափանիշներով :Լենինականցիներից երկուսը մեկ շաբաթ պառկեցին, բայց կամանդիրը ոչինչ չիմացավ:
Չգիտեմ ինչու այս ամենը մտքիս եկավ: Անկապ տոնական հուշեր))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել