Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման կամ վատնման 8-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և բնակարանային գողության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել