Ալ Կապոնեն սովորական նեապոլական ընտանիքի 4-րդ զավակն էր։ Ալ Կապոնեի ծնվելուց որոշ ժամանակ անց նրա ընտանիքը մեկնում է Ամերիկա, սակայն սոցիալական վիճակի բարելավման հույսերը չարդարացան։ Իտալացիներին Բրուկլինը գրկաբաց չընդունեց։ Նրանց այնտեղ աղքատություն էր սպասում։ 6-րդ դասարանում Ալ Կապոնեն բեռնակիր դարձավ։ Հենց առաջին աշխատատեղում ձեռք բերված ամուր ֆիզիկական տվյալներն էլ նրան օգնեցին, որպեսզի նա կայանա հանցավոր աշխարհում։ Նա արդեն 14 տարեկանում զբաղվում էր գողությամբ, իսկ արդեն 18 տարեկանում Չիկագոյի հանցավոր խմբի պարագլխի աջ ձեռքն էր, իսկ որոշ ժամանակ անց նա դաձավ այդ հանցախմբի առաջնորդը։ Ընդհատակյա կայսրությունում նրա իշխանությունը տևեց 10 տարի, որից հետո եկամուտները թաքցնելու համար նրան բանտարկեցին, որտեղ էլ նա մահացավ։

1․ Առաջին սպանությունը Ալ Կապոնեն կատարել է 14 տարեկանում։ Պատանու զոհը դարձավ նրա ուսուցիչը։

2․ Հանցավոր աշխարհում նա անսահման հարգանքի հասավ իր դաժանության շնորհիվ։ Նա կտրում էր իր մրցակից խմբավորումների անդամների ձեռքերը, անբարոյականների մարմնի վրա հանգցնում էր ծխախոտի մնացորդը և այլն։

3․ 700 սպանություն, որից 400-ը՝ Կապոնեի պատվերով։ Այսպիսին էր Չիկագոն Կապոնեի կառավարման տարիներին։

4․ Իր բիզնեսում նա հույսը դնում էր միայն իր ընտանիքի անդամների վրա։ Նրա եղբայրները, բացառությամբ Ռիչարդի, որը ոստիկան էր դարձել, հիմնականում մասնակցում էին նրա հանցավոր գործունեությանը։ Հատկապես աչքի էր ընկնում Ֆրենկ Կապոնեն։ Նա կրտսեր Ալֆոնսոյից ավելի անմարդկային էր։ Նրա սիրելի արտահայտությունն էր․ «Դիակները չեն վիճում»։ Վիճաբանություններից մեկում Ֆրենկին սպանում են։ Նրա հողարկավորությունը Չիկագոյում մեծ իրարանցում է իրականացնում։ Որպես սգի նշան՝ քաղաքի բոլոր հասարակաց տներն ու խաղատները 2 ժամով փակվում են։

5․ Չնայած նրան, որ Չիկագոն Կապոնեի շնորհիվ վերածվել էր մարտադաշտի, բնակչությունը նրան սիրում էր։ Բանն այն է, որ Ալ Կապոնեն մեծ քանակությամբ բարեգործություն էր անում։ Նա նաև 1929 թվականին՝ Մեծ ճգնաժամի տարիներին սովից փրկել էր մի քանի հազար մարդու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել