Armenpress.am-ը գրում է.

Երևանի մի շարք փողոցներում, տեղական ժամանակով, ժամը 19:50-ի դրությամբ, 10 բալանոց (երթևեկության արագությունը՝ մինչև 3 կմ/ժամ) խցանումներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ yandex.ru/maps-ի, 10 բալանոց խցանումներ են, մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Կորյունի փողոցից Թումանյան փողոց հատվածում, Սայաթ-Նովայի պողոտայում, Մոսկովյան փողոցում, Կորյունի փողոցում, Թումանյան փողոցի՝ մինչև Թումանյան փողոց հատվածում:

10 բալանոց խցանումներ են նաև Կոմիտասի և Ազատության պողոտաներում և Դավիթ Բեկի փողոցներում:

Երթևեկությունն ավելի փոքր չափով արգելակված է նշված հատվածներին հարակից և մի շարք այլ փողոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել