Ամերիկացի Էրլ Լիվինգսթոնը կոտրել է ոտքը, երբ խանութ էր գնում վիճակախաղի տոմս գնելու համաւ: Նա հիվանդանոց է տեղափոխվել և մյուս բժիշկների ու հիվանդների հետ վիճակախաղով մեկ միլիոն դոլար շահել: Այս մասին հաղորդում է  WCAU-TV պորտալը:

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Քեմդեն շրջանի բնակիչ, 87-ամյա Լիվինգսթոնը սայթաքել է, ընկել և ազդրի կոտրվածք ստացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա անձնակազմին բողոքել է, թե այդպես էլ չի կարողացել վիճակախաղի տոմս գնել:

Բժիշկներից մեկը նրան առաջարկել է միանալ վիճակախաղի տոմսեր գնող հիվանդանոցի հանրությանը: Հանրության բոլոր ադամները տոմսեր են գնում՝ շահելու հնարավորությունը մեծացնելու համար: Ի վերջո, գնված տոմսերից մեկը շահող էր և նրանց մեկ միլիոն դոլար է պարգևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել