Մեզնից շատերը գիշերվա կեսին սարսափ ֆիլմ դիտելուց հետո որոշ ժամանակ վախենում են մի սենյակից մյուսն անցնել: Նման իրավիճակներում մարդիկ հաճախ պատկերացնում են, որ մութ անկյուններից նրանց սևեռուն հայացքներ են հետևում:
Սակայն այդ վախերի մեծամասնությունը բացարձակապես անհիմն է լինում: Սովորաբար, կատվից բացի, ոչ ոք չի լինում, ով այդ պահին հետևում է տան անդամներին:
Սակայն ամերիկացի Քենեդի ամուսինների դեպքը բոլորովին այլ էր:
Այդ գիշեր Ջերոմն ու Էշլին պատրաստվում էին քնել, երբ հանկարծ ձեղնահարկից առեղծվածային ձայներ լսվեցին: Այսօր ամուսինները խոստովանում են՝ նրանց միանգամից թվացել է, որ վերևում ինչ-որ մեկը քայլում է: Բացի այդ՝ առաստաղից թույլ, գրպանի լապտերիկի նման լույս է թափանցել:
Հաջորդ օրն իսկ Ջերոմը տեսախցիկով բարձրացավ ձեղնահարկ և այն թաքուն տեղադրեց այնտեղ: Մեկ օր անց նա կրկին բարձրացավ ձեղնահարկ՝ տեսախցիկի հետևից: Այն, ինչ տեսավ տեսանյութում ընտանիքի հայրը, զրկեց նրան խոսելու ունակությունից:
Պարզվում է, որ տան ձեղնահարկի իրենց հատվածում ամբողջ այդ ընթացքում թափառել է իրենց նույն մարդախույս հարևանը: 69-ամյա առեղծվածային ծերունին լրջորեն ջանք է թափել՝ ապահովելով իր համար գերազանց դիտակետ:
Որպեսզի անարգել կերպով հետևի Քենեդի ամուսինների կյանքին, նրանց սիրունիկ դստերը, զարհուրելի հարևանը ձեղնահարկում խնամքով մի շարք կլոր խոռոչիկներ էր արել: Ջերոմն ասում է, որ չի հասկանում, թե ինչի էր ուզում հասնել ծերուկը: Բարեբախտաբար, զայրացած տղամարդու ահազանգից եկած ոստիկանները խափանեցին այլասերված մարդու պլանները: