Մի վարդապետություն, որն առաջ է քաշվել դեռևս անցյալ դարի 50-ականներին ապագա գեոպոլիտիկ աշխարհակարգերի «կուռատորի» համբավ վայելող Ալան Դալեսի կողմից (1953-1961 թվականներին եղել է ԿՀՎ տնօրեն), այսօր գրեթե կատարված փաստ է։ Ի՞նչ էր առաջարկում կիրառել Դալեսը. «Անհրաժեշտ է հավատը սասանել, գոյերի մտքից կորզել աստվածայնության ու ոգու բուն սկզբունքը և ամեն ինչ փոխարինել թվաբանական հաշվարկներով և նյութականի պահանջմունքով»:
Դալեսի առանցքային դրույթներն էին. «Մարդկային ուղեղը, բանականությունն ունակ են փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքներն աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց տեղերում: Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը: Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը: Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու»:
Իրականում այսօր ներկա աշխարհաքաղաքական պատկերը և համաշխարհային մշակույթում տիրող իրավիճակը համապատասխանում է դալեսյան պատկերին, այլ հարց է, թե դա ինչքանո՞վ է ձեռնտու փոքր պետություններին և էթնիկ հասարակություններին: