6 տարեկանում նրան վերցրել են հայրենի տնից։ 15 տարեկանում նա արդեն ռազմական առաջնորդ էր, իսկ 25 տարեկանում նա Տիբեթից Հնդկաստան է փախչում։ Հիմա Դալայ լաման 83 տարեկան է, բայց նրա դեմքին կնճիռների փոխարեն ժպիտ է։
- Ամեն օր 10-ից 30 րոպե քայլեք։ Մինչ քայլում եք, ժպտացեք։
- Ամենաքիչը 10 րոպե անցկացրեք լռության մեջ։
- 7 ժամից պակաս մի քնեք։
- Ապրեք երեք «Է»-երով՝ էներգիա, էնպատիա, էնտուզիազմ։
- Խաղեր շատ խաղացեք։
- Գրքեր շատ կարդացեք։
- Ժամանակ հատկացրեք յոգայի, մեդիտացիայի, աղոթքի համար, քանի որ դրանք վերականգնում են էներգիան։
- Ժամանակն անցկացրեք 70-ից բարձր և 6-ից ցածր մարդկանց հետ։
- Շատ երազեք։
- Ավելի շատ կերեք այն սնունդները, որոնք աճում են ծառերի վրա և ավելի քիչ գործարաններում արտադրվածները։ Շատ ջուր խմեք։
- Օրական ամենաքիչը երեք մարդու ստիպեք, որ ժպտան։
- Ձեր թանկագին էներգիան մի ծախսեք բամբասանքի վրա։
- Մոռացեք անցյալի խնդիրները։ Հարազատներին և ընկերներին մի հիշեցրեք անցյալի վեճերը։ Դա կխանգարի ձեր ներկա երջանկությանը։
- Գլխից դուրս նետեք բացասական մտքերը և նայեք միայն դրական կողմերին։ Հասկացեք վերջապես, որ կյանքը դպրոց է, և դուք եկել եք, որ սովորեք։ Խնդիրները դպրոցական ծրագրի մի մասն են։ Դրանք կավարտվեն, ինչպես մաթեմատիկայի դասաժամը, իսկ ձեռք բերած գիտելիքները կմնան հավերժ։
- Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսեք ատելության վրա։ Պետք չէ ոչ ոքի ատել։
- Ձեզ շատ լուրջ մի ընդունեք։ Ոչ ոք ձեզ լուրջ չի ընդունում։
- Բոլոր վեճերում հաղթելու կարիք ամենևին էլ չկա։ Սովորեք ընդունել, որ դուք սխալ եք։
- Հաշտվեք ձեր անցյալի հետ, որպեսզի ձեր ներկան չփչանա։
- Մի համեմատեք ձեր կյանքը ուրիշների հետ։ Դուք ոչինչ չգիտեք նրա մասին։ Ձեր սիրելիին մի համեմատեք ոչ մեկի հետ։ Ոչ ոք, բացի ձեզանից, չի հոգա ձեր երջանկության մասին։
- Ներել սովորեք։ Թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին, ձեր գործը չէ։ Հիշեք՝ իրավիճակը որքան էլ լավը կամ վատը լինի, այն փոխվելու է։
- Ձեր աշխատանքը ձեր մասին չի հոգա, եթե դուք հիվանդանաք։ Ընկերները կհոգան։ Մի կորեք։
- Ազատվեք այն ամենից, ինչն անօգուտ է, տգեղ կամ չի ուրախացնում։
- Նախանձը ժամանակի անհարկի վատնում է։ Մեկ է, դուք արդեն ունեք այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է, մնացածն էլ ժամանակի ընթացքում կունենաք։ Լավագույնը դեռ առջևում է։
- Կարևոր չէ, թե ինչպես եք ձեզ զգում․ արթնացեք, հագնվեք և շփվեք։
- Ճիշտ վարվեք։
- Հաճախ զանգեք հարազատներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել