Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ նույն օրը խանութից գողացել են իրենց աշխատակիցների 2 բջջային հեռախոսները:
Մեկնած օպերատիվ խմբին խանութի աշխատակցուհիները հաղորդումներ են տվել, որ նույն օրը, ժամը 18.25-ից 18.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով խանութի խոհանոցի դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իրենց «Այֆոն 6Ս» և «Սամսունգ Ս8» տեսակի բջջային հեռախոսները:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Գարիկ Զ.-ն, ում հոկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, Աբովյան փողոցի թիվ 38 հասցեի մոտից բերման են ենթարկել:
Գարիկ Զ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: