Մենք չենք էլ մտածում այն մասին, որ աշխարհում, բացի հրաշալիքներից և նախագահական դղյակներից, կարող են լինել նաև ավելի կարևոր շինություններ։ Շպիցբերգում գտնվող Սերմերի համաշխարհային պահոցը հենց այդպիսի շինություններից մեկն է։

Այս շինությունը գտնվում է Նորվեգիայում, մշտական սառնության պայմաններում։ Նախագիծը նախատեսված է աշխարհում գոյություն ունեցող բոլոր տեսակի գյուղատնտեսական սերմերը պահպանելու համար։ Կլիմայի փոփոխության, ատոմային պատերազմի կամ երկնաքարի ընկնելու պարագայում այս պահեստն անվնաս կմնա։

Ենթադրվում է, որ, անկախ արտաքին աշխարհից, պահեստի ներսում գտնվող սերմերի պահուստն անվնաս կմնա հարյուրավոր, իսկ միգուցե նաև հազարավոր տարիներ։

Պահոցն իր մեջ կարող է տեղավորել 4.5 միլիոն տեսակի սերմ։ Բոլոր երկրներն այստեղ ունեն իրենց համար նախատեսված տարածքը։

Պահեստը համալրված է անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներով։ Պահեստի ներսում պահպանվում է հատուկ ջերմաստիճան՝ սերմերը պահպանելու համար։ Եթե պահեստի տեխնոլոգիաները շարքից դուրս գան, ապա պահեստում մի քանի շաբաթ ջերմաստիճանը 3°C կպահպանվի։

Հուսանք, որ այս պահուստներն օգտագործելու կարիք երբեք չի լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել