Aysor.am-ը գրում է.

Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում, հստակ է՝ օրենքն արգելում է դրանց ներկրումը որպես տարնսպորտային միջոց, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Վաղը տեղի են ունենալու այս հարցով քննարկումներ, ու կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի։ Քննարկումներին հրավիրվելու են պետական գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև այդ մեքենաների առևտրով զբաղվող մարդիկ», - ասաց Հակոբ Արշակյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի երթևեկությունը հարմարեցված ու նախատեսված է ձախակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել