Երեկ ԱԺ-ում Նիկոլի ելույթում հոգուս դիպչողն այն էր, որ տեսել ու զգացել է, թե ոնց է իր աչքի առաջ մարդը քանդուքարափ լինում։ Ունեցել եմ շատ առիթներ կրկնելու հետևյալ միտքը՝ մարդ իր կյանքում երեք գլխավոր փորձության է առերեսվում ու եթե կարողացավ դիմանալ, ապա կմնա ՄԱՐԴ։ Դրանք են` փողի փորձությունը, փառքի փորձությունը և իշխանության փորձությունը։

Այսօրվա դրությամբ (1988-ից սկսած մինչ երեկ) այս երեք փորձություններն ամբողջովին դիմակայած ու նույն ՄԱՐԴԸ մնացած ընդամենը 10-ին ունեմ իմ արժեքային գնահատման դաշտում, ու երևի նրանցով Աստված ինձ պարգև է արել։

Այսքանը: Հուսամ՝ այս մի անգամ գրածս հակիրճ է ու այնքան ժամանակ չի խլի, որ ասեն` երկար էր, ո՛չ կարդալն էր ստացվում, ո՛չ նայելը։

Դուխով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել