Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 40-45 տարեկան կնոջ դի: Մահացածը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է` Լուիզա Խաչատրյանը։

Քննչական կոմիտեից  մեզ տեղեկացրեցին, որ, նախնական վարկածներով, տեղի ունեցածն ինքնասպանություն է:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Լուիզա Խաչատրյանն արդեն 8-9 տարի է, ինչ աշխատում է իրենց հիվանդանոցում: «8-9 տարի առաջ ինքն ու քույրը՝ Սոնա Խաչատրյանը, Էրեբունի ԲԿ-ից տեղափոխվեցին մեզ մոտ աշխատանքի: Երկուսն էլ մանկաբարձ-գինեկոլոգ են: Լուիզա Խաչատրյանը համեստ, լռակյաց անձնավորություն էր, լավ մասնագետ: Նա ոչ ագրեսիվ էր, ոչ էլ տարօրինակ վարքով էր աչքի ընկնում, ընդհակառակը` համակրելի, ժպտադեմ կին էր, այսքան ժամանակ ձայնը դեռ չենք լսել»,- ասաց Աբրահամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել