Արքայազն Հարին փորձել է վարտիքը, որ Սիդնեյում նվեր է ստացել Invictus Games միջոցառման ժամանակ՝ հաղորդում է ABC News Australia-ը:

Մարզիկներից մեկը խնդրել է, որ արքայազնը ինքնագիր թողնի իր վարտիքի վրա, ինչը մերժվել է արքայազնի կողմից։ Սակայն տղամարդը չի հանձնվել և նույն օրը նրան նվիրել է այդ վարտիքը։

Գարին, այնուամենայնիվ, ընդունել է նվերը՝ կատակելով, որ միայն Ավստրալիայում կարելի է նման բան ձեռք բերել։ «Այս ամենը այնքան սխալ է, բայց այնքան հրաշալի»,- ասել է նա և տաբատի վրայից հագել վարտիքը, ինչից հետո մի քանի անգամ լուսանկարվել է մարզիկների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել