Ներքոգրյալ իմ գրությունը և նյութը, անշուշտ, եթե ոմանց համար հետաքրքիր էր, ոմանց համար էլ ընդվզումի առիթ էր տվել, որի պատճառով մեր ֆեյսբուքյան ընկերներից մեկի հարցադրումն ու պատասխանն եմ ուզում ներկայացնել՝ մտորելու, խորհելու և հասկանալու, թե այն, ինչը ներկայացված է, կեղծիք է թե իրականություն, հատկապես, երբ մտածում ես այդ նույն գաղափարը կրող Արմեն Մարտիրոսյանն է՝ երկու տարի առաջ իր երկհատորյա հրատարակությամբ փորձեց մեր իրականությունից ներս իրականացնել դաստիարակության նորվեգական մեթոդը, երեխային մանկուց սեռական դաստիարակություն տալ, չգիտես ինչու իրերն իրենց անունով նշելու փոխարեն՝ սեքսուալ դաստիարակություն։ Եվ այդ երկհատորյակը նախատեսված էր 5-16 տարեկան երեխաների համար, քանի որ ինչպես տեսանյութից ծանոթացանք, արևմուտքում սեքս նշանակում է ծնված վարկյանից երեխային ձևավորելու գործընթաց։ Այսինքն՝ եթե մարդը մինչև հիմա հիմնականում միայն բանական էակ էր, և փորձում էին նրան պահել բանականության և հոգևորի ծիրից ներս, հիմա նա ձևավորվում է միայն ու միայն մարմնական կատարելության շրջագծում...
Եվ այսպես։ Ինձ ուղղված գրությունը բարձրաձայնում էր.

Komitas Vartabet Hovnanyan ես արդեն սովոր եմ, որ Դուք իմ հարցադրումները անպատասխան եք թողնում, բայց այնուամենայնիվ հարց տամ. ես դիտեցի ընդամենը 4 րոպեն և ապշեցի ստի քանակից, կարո՞ղ է վարյագական գվարդիայի հրամանատար Հարալդ Հարդրոդեն, որ հետո դարձավ Նորվեգիայի թագավոր և համարվում էր վերջին վիկինգը, գոյություն չի ունեցել: Կարո՞ղ է Լեյֆ Էրիքսսոնը գոյություն չի ունեցել: Կամ կարո՞ղ է սկանդինավյան միֆոլոգիան չի փաստում նորվեգացիների ինքնատիպ լինելը:
Ինչպե՞ս կարելի է գիտակ հոգևորական լինելով նման հակագիտական խեղաթյուրումներով լի ֆիլմի հիման վրա հարցեր տալ և եզրահանգումների դրդել հայ հանրությանը:
Երևի ըստ ձեզ մեզ այս Հայաստանն է պետք, որտեղ 1 տոկոսը տնօրինում է 99 տոկոս հարստությունը՝ թալանելով ժողովրդին, իսկ եկեղեցական հայրերը նրանց փողերով սարքած եկեղեցիներ են սրբագործում և կաթողիկոսական նստավայրեր սարքում օրեցօր դատարկվող երկրի և հազարավոր անտուն ընտանիքների առկայության պարագայում...

ՊԱՏԱՍԽԱՆԸ
Հարգարժան ..., կարծում եմ՝ Դուք ուզում եք տեսնել այն, ինչը ցանկալի է ձեզ, ես տեսնում և լսում եմ այն, ինչն այսօր իրականություն է, երևույթներ, որոնց հանդիպել եմ ինչպես Գերմանիայում, այնպես էլ Ֆրանսիայում, երբ երեխաներին դաստիարակում էին, որ եթե ձեր ծնողները ձեզ ինչ-որ հարցում անեն մի բան, որ ձեզ համար ցանկալի չէ, դիմեք ոստիկանության։ Եվ այդպես քանի-քանի հայեր են տուգանվել զավակի լկտիություններին նկատողություն կատարելու համար։ Ի դեպ, մինչ այս նյութին ծանոթանալը, ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն ինձ մի գրությամբ հաստատեց հետևյալը. «Այս տեսանյութում իսկապես իրողությունն է, որը հասցրել ենք ճշտել կոնկրետ մարդկանցից, ովքեր ապրում են Նորվեգիայում»: Այն, ինչ անցյալի արժեքներ են, այսօր դրանք դառնում են անարժեքություններ։ Նայեք նույնը և մեզ մոտ է կամաց-կամաց իրականանում, երբ անցյալի ազգային գոյատևման հիմքը հանդիսացող արժեքները համարվում են հետամնացություն կամ ժամանակակից նորաձև հայերենով ասած «քյառթույություն»։ Այնպես որ, մի զարմացեք, այլ մտածեք, թե ինչն է պատճառը, որ այսօր արևմտյան արժեք հասկացողության մեջ իմաստավորվում է ոչ թե հոգե-բարոյական, մտավոր-գիտական արևմտյան արժեքները, այլ արվամոլա-միասեռականությունը, քանզի հանձնախմբերին չի հետաքրքրում կիսամեռ և կիսանոթի որբուկների, միայնակ մայրերի ճակատագիրը, այլ Կոմայգու «տանտերերի»-նը...։ Ցավոք սրտի։
Մնամ խորին հարգանոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել